Բանակի ողբերգական միջադեպերին պետք է ախտորոշում տալ․ այն 1-2 քայլանոց կոմբինացիա չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

բանակ

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարևորում է փետրվարի 22-ին տեղի ունեցած Հայաստան-Արցախ անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, այս անգամ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ անվտանգության հետ կապված օրակարգային հարցերը հայկական երկու պետությունների համար էլ շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ։

«Օրկարգում հիմնականում  ներառված են եղել բանակցային գործընթացներին, բանակում տեղ գտած ընթացիկ գործողություններին, Զինված ուժերի զարգացմանն ու արդիականցմանը, սպառազինության մատակարարմանը, առաջնագծում առկա իրավիճակին ու, նամանավանդ, վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում գրանցված միջադեպերին վերաբերող հարցեր։ Վերջին հարցը, ի դեպ, մեկ-երկու քայլանոց կոմբիանացիա չէ։ Այն շատ ավելի խորքային փոփոխություններ է ենթադրում ու անմիջականորեն կապված է հայկական երկու պետությունների անվտանգության ոլորտին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ խորհրդի նիստի ժամանակ կարևորվել են նաև տնտեսական բլոկին վերաբերող հարցերը, որոնք հիմնականում ենթակառուցվածքներին են վերաբերում։ Նախորդ տարվանից, հիշեցրեց նա, քննարկման է դրվել Հայաստան-Արցախ 3-րդ՝ առանցքային նշանակության ճանապարհի կառուցման հարցը, ինչը նույնպես ներառված է եղել օրակարգում։

«Այս ծրագրերը, որ քննարկվում են անվտանգության համատեղ նիստերի ժամանակ, առավել քան արդյունավետ են, ու այսպիսի ցանկացած հանդիպում հնարավորություն է տալիս ուսումնասիրել նախկին հանդիպումների քննարկում-արդյունքները և արդեն իսկ արված աշխատանքներին ընդհանուր գնահատական տալ»,- նկատեց նախագահի խորհրդականը։

24News-ի հարցին, թե հայկական երկու պետությունների ղեկավարներն ի՞նչ քննակում են ունեցել՝ կապված վերջին շրջանում բանակում գրանցված ողբերգական միջադեպերի հետ, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց․ «Զինված ուժերում մեծամասշտաբ ուսումնասիրություն է իրականացվել ու այս պահին էլ իրականացվում է ամբողջական ախտորոշում տալու համար։ Պետք է հասկանալ՝ որո՞նք ենք այդ խնդիրները սնող դրդապատճառները, ինչից հետո անցնել ուսումնասիրության 2-րդ փուլին, որ արձանագրված պատճառները վերացնելուն միտված մի շարք համալիր միջոցառումներ է ենթադրում»։

Վրույր Սևակ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս