Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Կորոնավիրուսի և Հայաստանի մասին:

1.386.000.000 բնակչություն ունեցող Չինաստանում գրեթե 70.000 հիվանդության դեպք է գրանցվել: 2345 մարդ մահացել է և 20.000 ավելին` ապաքինվել:
Մեր հարևան Իրանում, ուր կա 81.160.000 բնակչություն, այս պահին գրանցվել է հիվանդությունից մահացության 4 դեպք, վարակվածների թիվը 14-ն է:
Մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, բայց միևնույն ժամանակ այն արհեստական խուճապը, որը այսօր կոնկրետ լրատվամիջոցներ փորձում էին տարածել, ուղղակի անընդունելի է:

Ասածս ինչ է` հարգելի՛ համաքաղաքացիներ, հետևեք միայն պաշտոնական լրահոսին, ՀՀ առողջապահության նախարարության արձագանքին և տրված ինֆորմացիային:
Իսկ թե ով և ինչի համար է տարածում այդ խուճապը` եզրակացություններն այս անգամ թողնում եմ Ձեզ, իսկ լուսանկարները` թեթև հուշում.

Տեսանյութեր

Live

Լրահոս