Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էստոնիայի նախագահին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

էստոնյա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ Եվրոպական միության շրջանակներում։ Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք կհաղորդի հայ-էստոնական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: