Շինարարների փողոցի բնակարաններից մեկում 63-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

դի

Փետրվարի 23-ին՝ ժամը 21:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Անժելա Զ.-ի (ծնված 1957 թ.) դին:

Տեսանյութեր

Live

Լրահոս