ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Իտալական «ANSA» գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի Վենետոյի շրջանի բոլոր դպրոցները փակվել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Դպրոցները փակ կլինեն մինչև 2020 թվականի մարտի 1-ը: Վենետոյի մարզպետն իր ափսոսանքն է հայտնել պատճառված անհարմարության համար, սակայն նաև նշել է, որ առողջությունը ամենակարևորն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրալիայի սահմանին Իտալիայից եկող գնացք է կանգնեցվել՝ 2 ուղևորի պատճառով, որոնց մոտ կորոնավիրուս են կասկածել: Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 մարդ, ևս 3-ը մահացել են:
Չինաստանի իշխանությունն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էր պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել էր 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում, որտեղ այս պահին կարանտինի գոտի է հայտարարված։
Բազմաթիվ երկրներում մարդիկ խուճապի են մատնվել արագ տարածվող մահացու կորոնավիրուսից, որոշ երկրներ, անվտանգության նկատառումից ելնելով, փակել է սահմանը կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի ունեցող երկրների համար։
Հայաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, հայտարարել է, որ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։