Կարծում եմ՝ հենց այսօր սահմանը փակելու որոշումը կկայացվի. Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

«Վարչապետը փետրվարի 23-ին գրառում է կատարել, և այդ գրառումից ենթադրվում է, որ Հայաստանի սահմանը փակելու որոշում է կայացվելու։ Կարծում եմ՝ հենց այսօր որոշումը կկայացվի»,-այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Դեռևս հունվարի վերջին ձևավորված համապատասխան հանձնաժողով կար։ Հանձնաժողովն իր աշխատանքի արդյունքում եկել է որոշման։ Սահմանը 2 շաբաթով փակելու որոշումն այսօր կկայացվի։ Սա, բնականաբար, հետևանքներ կունենա նաև մաքսային ծառայությունների մասով», - ասաց ՊԵԿ նախագահը։