Շմոլ գազից թունավորում է եղել․ հոսպիտալացվել են նաև երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

թունավորում

Փետրվարի 23-ին, ժամը 00։25-ին, երկու հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հարավարևմտյան Բ2 թաղամասի շենքերից մեկի 36, 34, 17, 11 և 2-ամյա բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են տան գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: