Փաշինյան Ալիև հանդիպումը դրական զարգացում է մեր տեսանկյունից․ Սլովակիան սատարում է պրոցեսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ամեն անգամ, երբ հանդիպում եմ ՀՀ ԱԳ նախարարին, մեր քննարկումների մաս է կազմում Լեռնային Ղարաբաղը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

Նա ասաց, թե Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումները դրական զարգացումներ են։

«Որովհետև շատ կարևոր է, որ առաջնորդներն ու ԱԳ նախարարները հանդիպեն ու քննարկնեն, թե ինչպես առաջ տանեն հարցի լուծումը», - ասաց նա։

Լայչակն ընդգծեց՝ Սլովակիան լիովին սատարում է հանգուցալուծման գործընթացին։

«Մենք լրիվ վստահում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, շատ սերտորեն աշխատել ենք նրանց հետ անցած տարի», - ասաց նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս