Հայոց լեզու և հայ գրականության քննությունից 4540 դիմորդից անբավարար ստացել է 1160-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նաիրա

««Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննություն հանձնած 31021 սովորողից 1686 ստացել է անբավարար։ 19-20 միավոր ստացել է ընդամենը 152 աշակերտ»: Այս մասին բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իսկ այս տարի Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունից 4540 դիմորդից անբավարար ստացել է 1160-ը։ Եկեք նախ հանրակրթական դպրոցներում ապահովենք այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ «Նապոլեոնը տորթ ա», «Սասունցի Դավիթն էլ՝ արձան», որ մեր հանրության 80 տոկոսի համար «մեղանչել» բառը չասոցացվի «ապաշխարել» բառի հետ։ Ես անձամբ կողմ կլինեի, որ բուհերում դասավանդեինք լեզվամտածողություն», - ասաց պատգամավորը։