2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ ճանապարհ․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ճանապարհ

Այս տարի նախատեսվում է  վերանորոգել ավելի քան 500 կմ ճանապարհ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կից հրապարակել տեսանյութ, որում ասվում է՝ Ապարանից Չքնաղ գյուղ մոտ 8,5 կմ է, իսկ Չքնաղից Թթուջուր՝ 2,5 կմ, բայց այդ երկու տարածությունները մեքենայով հնարավոր է լինում հաղթահարել նույն ժամանակահատվածում: Այս տարի կլուծվի ոչ միայն Թթուջրի, այլև  Ձորագլուխ ընկած 5,4 կմ ճանապարհի հարցը:

Ըստ տեսանյութում հրապարակված տվյալների՝ վերանորոգվելու է նաև Երևանից Իրանի սահման հատվածում 42,8 կմ ճանապարհ, Երևանից Վրաստանի սահման հատվածում՝ 12 կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստնի Սահման հատվածում՝ 14 կմ, Ստեփանավանից Վրաստանի սահման հատվածում՝ 13 կմ, Զառիթափից Նախիջեւան հատվածում՝ 14 կմ ճանապարհ:

Մանրամասները՝ տեսանյութում։