Իտալիայում ֆուտբոլային հանդիպումները կարող են հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ֆուտբոլ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտնել, որ հնարավոր է երկրում հետաձգվեն բոլոր ֆուտբոլային հանդիպումները, պայմանավորված կորոնավիրուսով։

«Չեմ կարծում, թե մեկ շաբաթում կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսը, որպեսզի վերսկսենք բոլոր մարզական մրցումները: Հետևելու ենք իրավիճակին և հետագայում կգնահատենք այն: Այնուհետև մենք կորոշենք ՝ արդյոք առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր խաղերը տեղափոխելու ենք, թե ոչ»,- ասել է նա։