Շարունակելու ենք ուշադրության ներքո պահել զինծառայողի իրավունքի պաշտպանությունը․ ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

արցախիևհայաստանիմիպ

«Ամսի 21-22-ին ՀՀ իմ գործընկերոջ հետ համատեղ այցեր ենք ունեցել զորամասեր, ռազմական ոստիկանություն և Շուշիի քրեակատարողական վարչություն՝ ուսումնասիրելու զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները»: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեսյբուքյան էջից:

«Ուսումնասիրությունների և զինծառայողների հետ առանձնազրույցների արդյունքում որոշ հիմնախնդիրներ ենք արձանագրել, որոնց լուծման ուղղությամբ մեր իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ ենք ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:
Շարունակելու ենք մշտական ուշադրության ներքո պահել զինծառայողների իրավունքների պաշտպանությունը»,- ասված է գրառման մեջ: