Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էստոնիայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. 

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը։ 

Համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մշակութային փոխանակումների ոլորտում մեր փոխգործակցությունն ամուր հիմք է թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում կապերի հետագա զարգացման համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Էստոնիայի բարե­կամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։