Մեղրի-Երևան ավտոճանապարհին քարաթափում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

քարաթափում

Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Լիճք գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: