Միրզոյանը հանրաքվեն դիտարկելու հրավեր է արել ԵԱՀԿ, ԱՊՀ, ԵԽԽՎ, ԵԽ ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հանրաքվե1

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասուլիին»։