Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Քուվեյթ

«KUNA» գործակալությունը, հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին 3 դեպքը։ Վարակվածները ժամանել էին Իրանի Մեշհեդ քաղաքից, որտեղ ավելի վաղ գրանցվել է կորոնավիրուսի բռնկում:

Քուվեյթցի բժիշկների տվյալների համաձայն՝ վարակվածներից մեկը Քուվեյթի 53-ամյա քաղաքացի է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի 61-ամյա քաղաքացի, երրորդ հիվանդի քաղաքացիությունը, որը 21 տարեկան է, դեռ պարզված չէ: 

Նշնենք, որ կարանավիրուսից Չինաստանում արդեն մահացել է 2627 մարդ, վարակվածների թիվը 79 729 է, ծայրահեղ ծանր վիճակում են շարունակում մնալ 11 568-ը։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։