Հայաստանում 83 անձ է հետազոտվել կորոնավիրուսի կասկածանքով․ արդյունքները բացասական են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

կորոնավիրուս

Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ է անցել, պատասխանը բոլոր դեպքերում բացասական է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

ԱՆ պաշտոնյան ասել է, թե հունվարի 24-ից 2000-ից ավելի անձ է հսկվել, եղել է 83 հոսպիտալացում․

«Անձիք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել են անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական»։

Վանյանն ասել է, թե այս պահին կան հսկողության տակ գտնվող անձինք: