Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Նիկոլ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ դատական հայցի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: