41-ամյա տղամարդու բաճկոնից թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով փետրվարի 14-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված-մանրացված զանգված: Տղամարդը հայտնել է, որ այն թմրանյութ է, ամիսներ առաջ հավաքել է վայրաճ կանեփի բույսից և պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքնություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս