Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Օմանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

.

Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alarabiya-ն:

Դեպքերի գրանցումից հետո Օմանն անմիջապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը:

«Երկու օմանցի կանանց մոտ, որոնք վերադարձել են Իրանից, որը պայքարում է Չինաստանի սահմաններից դուրս մահաբեր վիրուսի բռնկման դեմ, ախտորոշվել է կորոնավիրուսը: Նրանք գտնվում են կայուն վիճակում»,- հայտնում է լրատվամիջոցը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս