Երևանի՝ Մանթաշյան 17 հասցեի բնակելի սեփական տանը հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հրդեհ

Փետրվարի 24-ին՝ ժամը 16:31-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան 17 հասցեում՝  բնակելի սեփական տանը, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով: Այս պահին ԱԻ նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդում: