Մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, բոլորիդ հրավիրում ենք երթի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի՝ մարտի 1-ին՝ ժամը 18:00-ին, երթ կմեկնարկի Երեւանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։

«Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Երթը կմեկնարկի Երեւանի Ազատության հրապարակից եւ կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»: