Արցախի որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

արցախ

Բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճով և համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված, երեխաների առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ կրթության, գիտության և սպորտի ու առողջապահության նախարարությունները այսօր նույնպես դիտարկում են իրականացրել հանրապետության ուսումնական հաստատություններում։ Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։

ԱՀ ԿԳՍ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ըստ արդյունքների ընդունվել է հետևյալ որոշումը.
«Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ բացակաների թիվը գերազանցում է 25%-ը, պարապմունքները կդարադարեցվեն վաղվանից մինչև շաբաթ օրը՝ ներառյալ:

Դասապրոցեսը կդադարեցվի Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Դասապրոցեսը կդադարեցվի Ասկերանի շրջանի 38 դպրոցից 9-ում, Հադրութի շրջանի 28 դպրոցից՝ 5-ում, Մարտակերտի շրջանի 39 դպրոցից՝ 10-ում, Շահումյանի շրջանի 16 դպրոցից՝ 3-ում, Շուշիի շրջանի 7 դպրոցից՝ 2-ում, Քաշաթաղի շրջանի 53 դպրոցից՝ 13-ում: Մարտունու շրջանի դպրոցներում ուսումնական պրոցեսը կշարունակվի բնականոն հունով:

Բաց թողնված դասաժամերը կլրացվեն ըստ կարգի. համապատասխան որոշում կընդունվի առաջիկայում:

Դիտարկումը շարունակվում է: