ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

՚

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը փետրվարի 24-ին ընդունել է  քաղաքացու և լսել նրա մտահոգությունները՝ իր դիմումների հիման վրա քրեական գործերի նախաքննության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ՔԿ նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերի վերաբերյալ կայացված դատավարական որոշումները  և վստահեցրել, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվել և շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:                   

ՔԿ նախագահի կողմից տեղում որոշ հարցերի տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսների վերաբերյալ՝ հանձնարարություններ՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: