«Ոչ»-ի շտաբում ոչ թե իրավաբանությամբ, այլ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ են. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այն համոզմանն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված «ոչ»-ի շտաբում  նախկինների հետ կապվածություն ու նրանցից կախվածություն ունեցող մարդիկ են:

24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ «ոչ»-ի շտաբում ոչ թե իրավաբանությամբ, այլ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ են:

Պապոյանը կարևորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ընտրական զբոսաշրջության» մասին հայտարարությունն ու շեշտում՝ Հայաստանի ապագայի որոշողը նաև դրսում ապրող հայն է:

Մանրամասները՝ տեսանյութում։