Սերժ Սարգսյանին հավատարիմ օլիգարխները մարդ են հավաքել դատարան շրջափակելու համար․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

սերժ ազատիչ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի գործով կայանալու է առաջին դատական նիստը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ տարածքային կառույցները, Սերժ Սարգսյանին հավատարիմ մնացած օլիգարխներ Ռուբեն Հայրապետյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավի Արկադը, և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարդկանց են հավաքագրել, ովքեր պետք է շրջափակեն դատարանի շենքը՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: