«Lada Granta» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

հասարակական

Փետրվարի 24-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևանի ՋԷԿ»-ից 1-ին մաս տանող շրջանաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada Granta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ղ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը և ուղևորները` Հովհաննես Խ. (ծնված 1977 թ.) և Գերասիմ Ե. (ծնված 1952 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: