ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը աչքի վիրահատության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News       

վիրահատություն

Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում:

Դիմումատուն, մասնավորապես, նշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն:

Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:

Արդյունքում, դատապարտյալն այցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։

Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։