Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով ստեղծելով՝ ԱԺ-ն ճիշտ որոշում է կայացրել․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱԺ-ն արդարացի քայլ է արել՝ արագ կազմավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով։

«ԱԺ-ն քաղաքական ճիշտ որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովի ձևավորումը գերակայում էր։ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել։ Որոշակի առումով ավելացել է ֆինանանսական տվյալների մատչելիությունը», - ասաց նախարարը, ապա հիշեցրեց, որ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ, ինչպես նաև սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ։

Ռուստամ Բադասյանը նաև տեղեկացրեց, որ կատարելագործվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։