112 տարեկան հասակում մահացել է երկրագնդի ամենատարեց մարդը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ամենատարեցմարդ

112 տարեկան հասակում, Ճապոնիայում մահացել է երկրագնդի ամենատարեց մարդը` Տիտեցու Վատանաբեն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում տալով տեղական լրատվամիջոցներին:

Ճապոնացու մմահվան մասին հատյի է դարձել այսօր, սակայն նա մահացել էր փետրվարի 23-ին։ Վատանաբեն ծնվել է 1907-ի մարտի 5-ին Նիգիգատա պրեֆեկտուրայի Դզեէցու քաղաքում ՝ գյուղացիների ընտանիքում: Գյուղատնտեսական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Թայվան։ Այնտեղ նա աշխատել է շաքարավազի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ 

Նա աշխարհի ամենատարեց մարդ ճանաչվել էր փերտվար ամսվա սկզբին՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում: Նա լրագրողների հետ զրույցում բացահայտել էր իր երկարակեցության գաղտնիքը՝ խորհուրդ տալով շատ ժպտալ և երբեք չզայրանալ: Մինչև անցած ամառ երկարակյացը զբաղված է եղել ամեն օր ֆիզիկական վարժություններ անելով, զբաղվում էր մաթեմատիկայով, գեղագրությամբ: