Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին․ քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

բակո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը։ 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։

Միջոցառման ընթացքում նախագահ Բակո Սահակյանը ՀՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: