Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով 4 իրանցի է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Կորոնավիրուս

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալություն համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով Իրանի 4 քաղաքացի է հոսպիտալացվել: 

«Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիներին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում են տեղավորել կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով», - նշվում է մամուլի հայտարարությունում:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, գրանցվել է մահվան 15 դեպք:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։