Հողամասում մարիխուանա աճեցնելու և օգտագործելու համար բերման է ենթարկվել 56-ամյա մի տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Փետրվարի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների հետ, թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ժամը 15։30-ի սահմանում իրավապահները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցից, իր «Շկոդա» մակնիշի մեքենայով, ոստիկանության Ապարանի բաժին բերման ենթարկեցին Մաշտոցի փողոցի 56-ամյա մի բնակչի:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, ինքն է պատրաստել իր հողամասում աճած կանեփի թփերից և պահել իր օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է փորձաքննություն:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս