Կորոնավիրուսի պատճառով Իսրայելից ավելի քան 400 հարավկորեացի է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնաիրուս.
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով Իսրայելում Հարավային Կորեայի դեսպանության տարածած հայտարարությանը, հայտնում է, որ Իսրայելից 4 չվերթով 417 հարավկորեացի է հայրենիք վերադարձել, քանի որ Իսրայելը կորոնավիրուսի պատճառով արգելել է Կորեայի քաղաքացիների մուտքը երկիր։ 2 երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է։

Պատճառն այն է, որ Իսրայելից վերադարձած որոշ հարավկորեացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 39 հոգուց բաղկացած խումբը փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում անցել է Իսրայելի ամբողջ տարածքով՝ այցելելով այնպիսի կարևոր զբոսաշրջային և կրոնական տեսարժան վայրեր, ինչպիսիք են Երուսաղեմը, Կեյսարիան, Նազարեթը։

Փետրվարի 16-ին Կորեա հասնելուն պես զբոսաշրջիկներն իրենց տներ են գնացել, և մի քանի օր անց նրանցից մի քանիսի մոտ բարձր ջերություն, հազ և վիրուսի այլ ախտանշաններ են գրանցվել: Վարակվել է մոտ 31 մարդ:

Հարավային Կորեայից և Ճապոնիայից ժամանած բոլոր քաղաքացիների համար պարտադիր 2 շաբաթ տևողությամբ կարանտինային ռեժիմ է սահմանվել: Վերջին 2 շաբաթվա ընթացքում նշված երկրներ ճանապարհորդած օտարերկրացիների մուտքը Իսրայել արգելվում է: