Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվեց Թել Ավիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Նախագահ հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից կտեղափոխվի Թել Ավիվ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,-նշված է հրամանագրում։