Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News       

Մնացականյան-Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել են և քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, կարծիքներ փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Live

Լրահոս