Հրապարակվել է ԱՀ նախագահի թեկնածուների և կուսակցությունների հերթականությունը քվեաթերթիկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

արցախընտրություններ

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ որոշել է հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների անունների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկներում: Այս մասին տեղեկացնում է  հանձնաժողովը:

Քվեաթերթիկում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը.

  1. Բալայան Քրիստին Գրիգորի
  2. Բալասանյան Վիտալի Միխայիլի
  3. Ամիրյան Սերգեյ Վասիլիի
  4. Բաբայան Դավիթ Կլիմի
  5. Լալայան Բելա Լաերտի
  6. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի
  7. Խանումյան Հայկ Ռուբենի
  8. Իշխանյան Դավիթ Ռուբենի
  9. Բադասյան Վահան Միքայելի
  10. Մայիլյան Մասիս Սամվելի
  11. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի
  12. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի
  13. Դադայան Աշոտ Էդուարդի
  14. Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի

 Քվեաթերթիկում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը.

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
  3. «Անկախության Սերունդ» կուսակցություն
  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. Ազատ Հայրենիք-ՔՄԴ>> կուսակցությունների դաշինք
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն
  9. Միացյալ Հայաստան Կուսակցություն
  10. Արցախի Պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների կայանալու են 2020 թվականի մարտի 31-ին: