Կորոնավիրուսը հասավ Ավստրիա և Խորվաթիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնա

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակման 2 հաստատված դեպք Է գրանցվել Ավստրիայի արևմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում: Դա դարձել Է Ավստրիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Ըստ աղբյուրի՝ 2 վարակվածներն իրենք են դիմել բուժհաստատություն բարձր ջերմությամբ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Վարակվածներից մեկը ժամանել Է Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային տարածաշրջանից, որտեղ նույնպես վարակման դեպքեր են գրանցվել։

Երկում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հաստատել է նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Վարակվածն այս պահին հոսպիտալացված է։ Նա 19-21 տարեկան է, փետրվարին այցելել է Միլան:

«ՏԱՍՍ» գործակալությունը նաև հայտնում է, որ Խորվաթիայի իշխանությունը պլանավորում է կարանտինի ենթարկել այն բոլոր անձանց, որոնք անմիջական շփման մեջ են եղել այդ մարդու հետ: 9 քաղաքացի ևս անալիզ է հանձնել։