«Независимая газет»-ում նավթալինոտ Ասկերովը հրապարակել է Սումգայիթի ադրբեջանական «վերսիան»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Նաիրա

ԲՀԿ-ական բատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Հիչքոկյան ուժաս՝ ադրբեջանական մուղամով» խորագրով գրառում է արել՝ անդրադառնալով «Независимая газет»-ում հրապարակված հոդվածին, որի հեղինակը սումգայիթյան ողբերգության ադրբեջանականն տարբերկան է ներկայացրել։ Գրառումը՝ ստորև․

 

«Այսօր «Независимая газет»-ում ոմն նավթալինոտ Ասկերով հրապարակել է սումգայիթյան ողբերգության ադրբեջանական «վերսիան», որից էս անգամ ոչ թե կասպյան բարձրորակ նավթի հոտ եկավ, այլ դիշովի կերոսինի:

Ըստ ադրբեջանական ագիտպրոպի` Սումգայիթը կազմակերպել են հայերը, ազերիներին մորթել ու բռնաբարել են հայերը ու Սումգայիթի ողբերգության գիշերը Երևան-Բաքու գնացքի սառնարանում հայերի կողմից խոշտանգված ազերիների դիեր են եղել:
Ինչպես հասկացաք, հիչքոկյան ուժաս՝ ադրբեջանական մուղամի տակ:

Այն, որ Ադրբեջանը իմ աչքի առաջ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման սիրուն բերեց կապեց ղարաբաղյան խնդրի հետ, տեսել ու լսել եմ ես: Այն, որ կոմպոզիտոր Շուբերտի թեման կլասիկ ձևախեղեցին Ղարաբաղի խնդրի, ես ներկա եմ եղել սույն տրանսֆորմացիային ևս:

Գոնե ինձ ադրբեջանական քարոզչական ժանգլյորությունը վաղուց դադարել է զարմացնել:
Բայց ես, այնուամենայնիվ, զարմացած եմ: Զարմացած եմ, որ «Независимая газета»-ում տպագրվում է Սումգայիթի ողբերգության իրական փաստերը, ականատեսներին, Եվրոպական խորհրդարանի մի քանի հայտարությունները ոտնատակ տված, ադրբեջանական դիշովի կերոսինի հոտով ներծծված կեղտոտ ապատեղեկատվություն ու մեր որևէ կառույցից ու առաջին հերթին արտաքին գերատեսչությունից շշունջ կամ շրշյուն անգամ չկա:

Վաղը, հավատացնում եմ ձեզ, այս ապատեղեկատվությունը միս ու արյուն է առնելու, թևածելու է եվրոպական խորհրդարաններում, ու հետո, մենք, ինչպես միշտ, սկսելու այն ենք հերոսաբար հաղթահարել: Որովհետև հերոսական հաղթահարումները մեզ մոտ ուղղակի կլասիկ է ստացվում»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։