ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում Սերժ Սարգսյանի աջակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

սերժ

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, ներկա գտնվելու և, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։

«Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանում, Արցախում և արտերկրում բնակվող մեր այն բազմահազար հայրենակիցներին, ովքեր իրենց հեռախոսազանգերով, գրասենյակ ուղարկած բազմաթիվ նամակներով դատապարտում են Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք իրականացվող հերթական քաղաքական հետապնդումը և անվերապահ աջակցություն հայտնում ՀՀ երրորդ նախագահին»,- ասված է հայտարարության մեջ: