ԶՈՒ մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

մարտականհենակետեր

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին հայկական զինված ուժերի 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել է անակնկալ ստուգումներ:

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին:

Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ: