Հայտնի է «Այո» տարբերանշանի հաղթողը․ նա պարգևատրվեց 3 մլն․ դրամով 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Կայացավ Սահմանադրության փոփխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթը։ Հաղթող հեղինակը 3 մլն դրամ մրցանակ ստացավ: Մրցույթի հաղթողին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»,- ասաց Պապիկյանը:

Մրցույթին մասնակցում էին 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը՝ 2 մլն դրամ: