Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

/

Հանրահայտ դերասան Ջեկի Չանը կարանտինում է՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Haber Global-ը:

65-ամյա դերասանը ներկա է եղել միջոցառման, որի ժամանակ ներկաներից մեկը հիվանդ է եղել կորոնավիրուսով: Այդ իսկ պատճառով էլ Ջեկի Չանն ու մյուս հյուրերը հայտնվել են կարանտինում:

Նշենք, որ Ջեկի Չանը պարգեւատրում էր խոստացել կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղմիջոցի համար:

Նա Weibo սոցիալական ցանցում գրել էր, որ պատրաստ է մեկ միլիոն յուան (143 000 դոլար) վճարել, եթե որեւէ մեկը նման դեղամիջոց ներկայացնի։