Վանաձորում «Հալաբյանի կամրջի» տակ հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող ՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջից» մի տղամարդ է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Վանաձոր քաղաքի ոստիկանութան Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան տղամարդու դի:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրա ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  •