Քոչարյանը և Սարգսյանը մեղադրյալ են, նրանց քաղհալածյալ ներկայացնելը թույլ արգումենտ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«Հեղափոխությունից հետո պատկերացնում էինք ավելի սրընթաց զարգացումներ, նույնիսկ ՍԴ-ի հետ կապված այս խնդիրը կարելի էր մեկ-երկու շաբաթում լուծել, այսինքն՝ մեզ պետք չէր տարուց ավելի հասունացնել մի իրավիճակ և փաստի առաջ դնել բնակչությանը»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է հասարակական, մշակութային գործիչ Վահան Արծրունին։

Արծրունու համար անհասկանալի է, թե ինչու է ՍԴ-ի խնդիրն այսքան ձգձգվել ու հասցվել մինչև հանրաքվեի անհրաժեշտություն։
«Ես, իհարկե, կմասնակցեմ հանրաքվեին։ Մենք հասկանում ենք, որ այն բեկումնային պահ կարող է լինել, որովհետև արդարադատության գագաթում գտնվող սեգմենտ է, որը պահանջում է փոփոխություներ, բայց ինչո՞ւ չարվեց մեկուկես տարի առաջ։ Ընդամենը պետք էր հայտարարել անցումային արդարադատության փուլ և որոշակի օրինական գործողություներով շտկել իրավիճակը»,- ասել է Արծրունին։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության մասին՝ երաժիշտն ասել է, որ նորմալ է, որ նախկին ղեկավարներին պատասխանատվության են ենթարկում։ «Դրանից երկրի իմիջին ոչ մի վնաս չկա»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։