Քոչարյանն ասում է՝ ձեզ կործանեք, բայց ինձ փրկեք, մեր բանդան մեծ է. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«Համեմատության մեջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարքագիծը դրական էր։ Այն ինքնավստահություն էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Ըստ Արշակյանի՝ երրորդ նախագահն ինքնապաշտպանության լավ ձև է գտել։
«Նա ասում է՝ ես ինձ վստահ եմ զգում, նրա նման չեմ, ինչ-որ արել եմ, դրա համար պատասխան կտամ, ու գնում է դատարան։ Ի հեճուկս մեղքն ուրիշների վրա բարդող Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն ասաց՝ շնորհակալություն աջակիցներ, բայց ես չեմ կարևորը, Արցախն է կարևորը։ Սերժ Սարգսյանը ճիշտ է պաշտպանվում»,- նկատել է Արշակյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։