Կիսատ մի՛ եղեք, տակից մի՛ արեք, կանգնեք և ասեք՝ դեմ ենք. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԼՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անընդունելի է համարում սահամանդրական փոփոխությունների հանաքվեի համար ձևավորված «ոչ»-ի շտաբի ներկայացուցիչների՝ քարոզարշավին ոչ լիարժեք մասնակցությունը: 
«Ասելիք ունեք, դուրս եկեք ու մարդականց բացատրեք՝ ինչու եք դեմ»,- 24News-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը նույն հորդորով նաև  «Լուսավոր Հայաստան» խմբակցության իր գործընկերներին է դիմում. «Կիսատ մի՛ եղեք, տակից մի՛ արեք, պարզերես կանգնեք ու ասեք՝ դեմ ենք: Եթե ասում եք՝ հանրաքվեն հակասահմանադրական է, ապա ինչո՞ւ դա մարդկանց չեք բացատրում»,- ընդգծեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։