Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

.

Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացել է ևս երեք մարդ: Երկրում հիվանդության զոհերի թիվը հասել է 10-ի: Այդ մասին հաղորդում է ANSA-ն:

Վերջին մահացածների տարիքն 80 անց էր: Ըստ Իտալիայի իշխանությունների՝ փետրվարի 25-ի դրությամբ վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 322-ի: