Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

.

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ ՀԸ-ով հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում, հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը

Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի՝ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում են.

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Մենք արդեն 1271 հասցեական քարտ ենք լրացրել հունվարի 24-ից, որոնցից 36 հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից: Մեծ մասը «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է», – հավելել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Մեղրիի անցակետին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել. ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ավելի ուշ ԲԿ-ում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: