Քուչակ գյուղում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

մեքենա

Փետրվարի 25-ին՝ ժամը 21:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Հ.) և դուրս բերել երթևեկելի հատված:

մեքենա
մեքենա